Մարզական մեկնաբանություններ

ICS մասնագիտանում է մեկնաբանություններով և «կենդանի» հեռարձակումներով՝ նախ և առաջ սպորտի ոլորտում:

Մասամբ մենք ապահովում ենք ռադիոմեկնաբանություններ, երբ հաղորդավարը եթերում, հետևելով հեռարձակմանը, մեկնաբանում է մրցումը (մատչ) սպառողների համար, ում հասանելի է միայն ձայնը՝ առանց «նկարի»: Մենք հեռարձակում ենք խաղերը և ապահովում ենք ցուցադրումներից ստացած կոմերցիոն հետահարումը՝ համագործակցելով տիրապետման իրավունք ունեցողների հետ:

«Կենդանի» մեկնաբանությունն առավել անհրաժեշտ է բուկմեյքերներին՝ դա լրացուցիչ գործիք է սպառողներին գրավելու և պահելու, որը նաև նրանց դրդում է դրույքներ կատարել հենց խաղի ժամանակ: Այն նաև հանդիսանում է հայտնի հեռախոսային ծառայությունների և ռադիոհավելվածների հիմքը:

Մենք տալիս ենք անգլիական Պրեմիեր լիգայի, Չեմպիոնների լիգայի և եվրոպական այլ ֆուտբոլային լիգաների, ինչպես նաև բոլոր խոշորագույն միջազգային ֆուտբոլային մրցաշարերի մատչերի անկախ մեկնաբանություններ: Բացի դրանից ICS-ն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի ձիամրցաշարերի մեկնաբանությունների իրավունքների կրողն է, մեր գործընկերների, GBI ընկերության հետ մենք կարող ենք առաջարկել մրցաշարերի մեկնաբանություններ ցանկացած լեզվով:

Մենք նաև ապահովում ենք աշխարհի կարևորագույն մարզական իրադարձությունների մեկնաբանությունները՝ ռեգբիի աշխարհի առաջնություն և «Էշեսի» կրիկետային սերիան:

Բացի դրանից՝ մենք ապահովում ենք տեքստային մեկնաբանություններ րոպե առ րոպե, որոնք թեթև ժամանցային ոճով խաղացողին տեղեկացնում են մրցաշարի հիմնական պահերը՝ գոլերը, դեղին և կարմիր քարտերը, փոխարինումները և այլն: Մեկնաբանները նաև հաղորդում են ուրիշ կարևոր տեսակետերի (ասպեկտ) մասին ևս՝ թիմի մարտարվեստի և թարմ վիճակագրության, խաղի հաջող և անհաջող ժամանակաշրջանի, դատավորի որոշումների մասին: Ծավալը՝ միջինը մեկ խաղի համար 60 թարմացում: