Տեսանյութ

Մեր մասնագիտություններից մեկը տեսանյութերի արտադրությունն է: Մենք կարող ենք ստեղծել գրավիչ գովազդներ և տեղեկատվական հոլովակներ, որոնք 100% կպատասխանեն յուրաքանչյուր կոնկրետ հաճախորդի/սպառողի պահանջներին: Մենք երաշխավորում ենք շահավետ գներ և կարճ ժամկետներ:

Տեսանյութը լսարանի վրա ազդելու ամենահզոր գործիքն է: Տեսահոլովակները ձեր կայքը կդարձնեն ավելի արդյունավետ և սոցկայքերում ձեզ հաջողություններ կբերեն՝ չէ՞ որ դրանցով այնքան հեշտ է կիսվելը: Իսկ անձնական թեմատիկ ալիքը YouTube-ում կբարձրացնի բրենդի ճանաչելիությունը և կգրավի նոր սպառողների:

Մեզ մոտ աշխատում են արհեստավարժ լրագրողներ և հեռուստահաղորդավարներ: Նրանք կարող են լուսաբանել ցանկացած մարզական իրադարձություն և «թեժ» թեմաներ, որոնք համացանցում հետաքրքրությունների գագաթնակետում են:

Օրինակ՝ մեր լրագրողները կարող են ապահովել կայանալիք ֆուտբոլային մատչերի, ձիարշավների, ինչպես նաև ժամանցի համար կարևոր այլ իրադարձությունների զվարճալի անոնսներ (ծանուցում) և վերլուծություն: Տեսահոլովակները հագեցած կլինեն ձեր բուքմեյքերական գրասենյակի դրոշմանիշերով, իսկ մեր հաղորդավարները կարող են խոսել հենց ձեր գործակիցների և հատուկ առաջարկների մասին:

Մենք նաև կարող ձեզ համար նկարահանել օրիգինալ գովազդային տեսանյութ ցանկացած քրոնոմետրաժի: Մարզական թեմաներով տեսահոլովակներից զատ մենք կազմում ենք ուսուցողական և ժամանցային տեսանյութեր շոու բիզնեսի, քաղաքականության, հայտնի դեմքերի և այլնի մասին: