Ձիարշավներ

ICS-ն ներկայացնում է բրիտանական ձիարշավների պաշտոնական մեկնաբանություններ՝ հիպոդրոմներից (ձիարշավարան) հեռարձակելու իրավունք ունեցողների հեռուստաընկերությունների հետ համագործակցելով Racing UK և At The Races:

Մեր մեկնաբանողները լավագույնն են իրենց ոլորտում: Նրանք ապահովում են մանրամասն մեկնաբանություն՝ ռադիոհեռարձակմամբ նրանց համար, ովքեր չեն տեսնում ձիարշավը: Այդ ծառայությունն անհրաժեշտ է բոլորին, ովքեր խաղադրույթներ են կատարում, քանի որ օգնում են կողմնորոշվել մասնակիցների կազմում և կատարել լավագույն ընտրությունը: Դա շահավետ է նաև ձիարշավի ինդուստրիայի համար, որը ստանում է հատկացում հեղինակային իրավունքների համար:

Մեր մեկնաբանությունները կարելի է օգտագործել առցանց-ուղիղ, ռադիոհեռարձակման համար՝ ի լրացում բջջային հավելվածների կամ հեռախոսային ծառայությունների: Բուքմեյքերների, ԶԼՄ-ների ծառայություններ մատակարարողների հետ համագործակցությամբ ICS-ն ապահովում է առաջնակարգ լուծումներ, որոնք շահույթի նոր աղբյուր են դառնում:

Բացի դրանից՝ GBI հեռուստաընկերության հետ համագործակցելով, ICS ընկերությունն առաջարկում է ձիարշավների տեսահեռարձակման մեկնաբանություններ ռուսերեն և եբրայերեն:

Բրիտանական ձիարշավը հնագույն մարզաձև է, որի վարկանիշն երկրում համեմատական է ֆուտբոլի հետ: ICS-ն հպարտանում է այս լեգենդար ավանդույթին մասնակցելով: