Գործընկերային ծրագրեր

Գործընկերային մարկեթինգը նվազագույն ծախսերով նոր սպառողներ գրավելու հոյակապ միջոց է:

Մեր մասնագետների թիմը պատրաստ է օգնելու կայք-գործընկերների կառավարման գործում, ինչպես նաև աջակցել ձեզ գործընկերային ցանցի ընդլայնման հարցում: Բացի դրանից՝ մենք կարող ենք կազմակերպել նոր գործընկերային ծրագրեր:

Մեր փորձագետների խումբը կողմնորոշված է նոր գործընկերների ներգրավմամբ և ծրագերի կառավարմամբ: Մենք գիտենք՝ ինչպես հասցնել ձեր առաջարկները մեծաքանակ պոտենցիալ գործընկերներին և նկատելիորեն լայնացնել ձեր գործընկերային բազան:

ICS-ն միշտ աշխատում է հաճախորդների կոնկրետ հարցումներին համապատասխան: Մենք մեր վրա կարող ենք վերցնել ձեր գործընկերային ծրագրերի լիակատար կամ մասնակի կառավարումը: Մենք աշխատում ենք աշխարհի տարբեր երկրներում տարբեր լեզուներով:

Մենք ավելի հաջողակ ենք հետևյալ ոլորտներում՝ ազարտային խաղեր, ապահովագրում, ֆինանսներ, հեռուստահաղորդակցություն, տուրիզմ, սպորտ և մանրածախ առևտուր: Մենք կազմակերպում ենք կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծեր, մենք մեզ համար հստակ նպատակ ենք դնում և գիտենք, թե ինչպես նվազագույն ծախսով հասնենք արդյունքի:

ICS ընկերությունը մեծ հաջողությամբ անցկացնում է երկարաժամկետ միջոցառումներ համաշխարհային խոշորագույն խաղացողների համար («երկնագույն խաղանիշ»): Մեր ընդարձակ կապերով, գործընկերային մարկեթինգի մանրամասն գիտելիքով և ճկուն ենթակառույցով մենք ի վիճակի ենք առաջարկել ծառայությունների գլոբալ կոմպլեքս և այն հարմարեցնել կոնկրետ հաճախորդի պահանջին: