Մեկնաբանություն

ICS մասնագիտանում նախ և առաջ սպորտի ոլորտում մեկնաբանություննի և «կենդանի» հեռարձակումների պատրաստման մեջ:

Մենք առաջարկում ենք ռադիոմեկնաբանություններ` երբ հաղորդավարը ստուդիայում, հետևելով հեռարձակմանը, ունկնդիրների համար, որոնց հասանելի է միայն ձայնը առանց պատկերի, մեկնաբանում է խաղը: Բացի այդ, մենք հեռարձակում ենք բուն խաղը և ապահովում ցուցադրումից ստացած կոմմերցիոն հասույթը:

«Կենդանի» մեկնաբանությունն առավել անհրաժեշտ է բուքմեյքերներին՝ դա լրացուցիչ գործիք է հաճախորդ գրավելու և պահելու, որը նաև նրանց դրդում է խաղադրույքներ կատարել հենց խաղի ժամանակ: Այն նաև հանդիսանում է հայտնի հեռախոսային ծառայությունների և ռադիոհավելվածների հիմքը:

Մենք մատուցում ենք անգլիական Պրեմիեր լիգայի, Չեմպիոնների լիգայի և եվրոպական այլ ֆուտբոլային մրցաշարերի, ինչպես նաև բոլոր խոշորագույն միջազգային ֆուտբոլային հանդիպումների հեղինակային մեկնաբանություններ: Բացի դրանից ICS-ն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի ձիարշավի մեկնաբանությունների իրավունքների կրողն է: Մեր գործընկերների` GBI ընկերության հետ, մենք կարող ենք առաջարկել մրցաշարերի մեկնաբանություններ ցանկացած լեզվով:

Մենք նաև մեկնաբանում ենք այնպիսի կարևորագույն մարզական իրադարձությունները, ինչպիսիք են ռեգբիի աշխարհի առաջնությունը և The Ashes հանրահայտ կրիկետային սերիայի խաղերը:

Բացի այդ, մենք ապահովում ենք տեքստային մեկնաբանություններ րոպե առ րոպե, որոնք թեթև ժամանցային ոճով խաղացողին տեղեկացնում են հանդիպման իրադարձությունների մասին՝ գոլերի, դեղին և կարմիր քարտերի, փոխարինումների և այլն: Մեկնաբանները նաև հաղորդում են ուրիշ կարևոր տեսակետերի (ասպեկտ) մասին ևս՝ թիմի մարտավարություն և թարմ վիճակագրություն, խաղի հաջող և անհաջող ժամանակաշրջանների և դատավորի որոշումների մասին: Ծավալը՝ միջինը մեկ խաղի համար 60 թարմացում: