Տեսանյութ

Մեր մասնագիտություններից մեկը տեսանյութերի արտադրությունն է: Մենք կարող ենք ստեղծել գրավիչ գովազդային և տեղեկատվական հոլովակներ, որոնք 100% կպատասխանեն յուրաքանչյուր հաճախորդի պահանջներին: Մենք երաշխավորում ենք շահավետ գներ և սեղմ ժամկետներ:

Տեսանյութը լսարանի վրա ազդելու ամենահզոր գործիքն է: Տեսահոլովակները ձեր կայքը կդարձնեն ավելի գրավիչ և կընդարձակեն Ձեր` սոցիալական կայքերում լսարանը: Չէ՞ որ դրանցով այնքան հեշտ է կիսվելը: Իսկ անձնական թեմատիկ ալիքը YouTube-ում կբարձրացնի բրենդի ճանաչելիությունը և կգրավի նոր այցելուների:

Մեզ մոտ աշխատում են արհեստավարժ լրագրողներ և հեռուստահաղորդավարներ: Նրանք կարողանում են լուսաբանել ցանկացած մարզական իրադարձություն և համացանցում հետաքրություն առաջացնող ցանկացած թեմա:

Օրինակ՝ մեր լրագրողները կարող են ապահովել կայանալիք ֆուտբոլային հանդիպումների, ձիարշավի, ինչպես նաև ազարտային խաղերի ոլորտի համար կարևոր այլ իրադարձությունների դիտարժան անոնսներ և վերլուծություն: Տեսահոլովակները հագեցած կլինեն Ձեր բուքմեյքերական գրասենյակի տարբերանշանով, իսկ մեր հաղորդավարները կարող են խոսել հենց Ջեր գործակիցների և հատուկ առաջարկների մասին:

Մենք նաև կարող Ջեզ համար նկարահանել ցանկացած տևողության օրիգինալ գովազդային տեսանյութեր: Մարզական թեմաներով տեսահոլովակներից զատ` մենք կազմում ենք ուսուցողական և ժամանցային տեսանյութեր շոու-բիզնեսի, քաղաքականության, հայտնի դեմքերի և այլն: